Սուպերմոդել Փոփի Դելեւինը՝ բրիտանական բրենդի գովազդային արշավում

16:29   7 մարտի, 2015

Սուպերմոդել Փոփի Դելեւինը նկարահանվել է բրիտանական «Monsoon» բրենդի գովազդային արշավում։

Նկարահանումները անցկացվել են Մարոկկոյի Մարակեշ քաղաքում գտնվող The Beldi Country Club ակումբում։ Ի դեպ, Փոփին եւ նրա ամուսինը՝ 35-ամյա Ջեյմս Կուկը, իրենց մեղրամիսն անցկացրել են հենց այս քաղաքում։

28-ամյա մոդելը ֆոտոշարքում ներկայացրել է այս ապրանքանիշի գարուն-ամառ 2015 հավաքածուն։


 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash



© NEWS.am STYLE