Ռիհանան խենթանում է Լեոնարդո դի Կապրիոյի համար

17:08   9 մարտի, 2015

27-ամյա Ռիհանան մինչեւ ականների ծայրը սիրահարված է Լեոնարդո դի Կապրիոյին, հայտնել է Contact Music-ը։ 40-ամյա դերասանը միգուցե գնա երգչուհու ծնողների հետ ծանոթանալու։

Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Ռիհանան շատ երջանիկ է եւ իր ապագան տեսնում է հենց Լեոյի հետ։

«Նա պարզապես խենթանում է դի Կապրիոյի համար։ Ռիհանան արդեն ցանկանում է դերասանին ծանոթացնել իր ծնողների հետ եւ ստանալ նրանց համաձայնությունը։ Ինքը՝ Լեոն, հիացած է Ռիհանայով, պաշտում է նրա կատակները, սակայն այժմ պատրաստ չէ ընտանիք կազմել նրա հետ։ Ես անհանգստանում եմ, որ Ռիհանայի սիրտը կարող է կոտրվել»,- պատմել է աղբյուրը։


Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Ռիհանան նշում էր ծննդյան 27-րդ տարեդարձը։ Երգչուհին շքեղ երեկույթ էր կազմակերպել իր ծննդյան առթիվ։ Եվ ինչ եք կարծում, ո՞վ էր այնտեղ ներկա. ճիշտ է, Լեոնարդո Դի Կապրիոն։ Զույգի սիրավեպի մասին արդեն երեք ամիս է լուրեր էին պտտվում։



© NEWS.am STYLE