Համացանցում հայտնվել է հոլովակ, թե ինչպես է հայտնի ռեփերը վրաերթի ենթարկում տղամարդուն

13:02   9 մարտի, 2015

Արդեն տեղեկացրել ենք, որ Հարավային Քալիֆորնիայում հայտնի պրոդյուսեր եւ Death Row Records-ի հիմնադիր Շուգ Նայթը վրաերթի է ենթարկել երկու տղամարդու, որոնցից մեկը մահացել, իսկ մյուսը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Իսկ այժմ TMZ-ն համացանցում հրապարակել է այս միջադեպի հոլովակը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Նայթը ֆիլմի նկարահանման հրապարակում վիճել էր երկու տղամարդու հետ, վրաերթի ենթարկել իր վրա հարձակվողներից մեկին, որից հետո հրազենով զինված թաքնվել է։ Սակայն պրոդյուսերը ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն, իսկ մի քանի ժամ անց 2 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ արաձակվել։

Միջադեպը տեղի է ունեցել Հարավային Քալիֆորնիայում։ Պարզվել է, որ տղամարդիկ երկու անգամ են վիճել. սկզբում նկարահանման հրապարակում, իսկ հետո՝ մոտակա ճաշարանում: Ականատեսները պնդում են, որ Նայթի մեքենան երկու անգամ վրաերթի է ենթարկել տղամարդուն:

Շուգ Նայթը ԱՄՆ-ում հովանավորում է այնպիսի հայտնի ռեփ կատարողների, ինչպիսիք են Ice Cube-ը և Dr. Dre-ն: Այս միջադեպն առաջին քրեական գործը չէ նրա կյանքում. նախորդ տարի Նայթի վրա կրակել էին 6 անգամ: 



© NEWS.am STYLE