Փարիզը խենթացել է. Քիմ Քարդաշյանի երկրպագուների մեծ բանակը, սելֆիներն ու համբույրները

11:01   10 մարտի, 2015

Փարիզում Նորաձեւության շաբաթի շրջանակներում հավանաբար այսքան մեծ իրարանցում երբեք չէր լինի, եթե այստեղ ներկա չլիներ Քիմ Քարդաշյանը։ Հայուհին սկզբում բոլորին ցնցեց իր վարսերի գույնով, հետո բաց եւ անկեղծ հագուստներով, իսկ Քանիեն այս ամենին ավելացրեց իր գեղեցիկ եւ շքեղ ելույթները  Fondation Louis Vuitton-ում։

Թվում է՝ Փարիզում հենց Քիմն է նորաձեւություն թելադրողի դերում, եւ այն, ինչ հագնում է, դառնում են այս սեզոնի նորաձեւ միտումները՝ գերազանցելով բոլոր ցուցադրություններն ու հավաքածուները։ Իհարկե, գրողը տանի, այդպես էլ պետք է լիներ, չէ՞ որ նա ոճի կուռք է դարձել ամբողջ աշխարհում։

Ահա նրա նոր հագուստը՝ խորը դեկոլտեով զգեստ, որը շուտով լայն տարածում է գտնելու ամենուր։

Քիմը հիշել է, որ պաշտում է ամուսնուն։

Իսկ նրա երկրպագուները հիշել են, որ պաշտում են Քիմին եւ որոշել են լուսանկարվել նրա հետ։ Այո, Քիմ Քարդաշյանը Փարիզում մեծ իրարանցում է առաջացրել։

 

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Wenn, Xposure, Vantagenews, GC News, Splash



© NEWS.am STYLE