Նորաձեւության շաբաթը Փարիզում. Saint Laurent, աշուն-ձմեռ 2015/16

13:03   10 մարտի, 2015

Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթի շրջանակներում իր նոր, աշուն-ձմեռ 2015/16 հավաքածուն է ցուցադրել Saint Laurent ապրանքանիշը։  

Եվ մինչ Ֆրանսիայի մայրաքաղաքը խենթանում է Քիմ Քարդաշյանի բաց հագուստների եւ ոճային փոփոխությունների պատճառով, պոդիում են բարձրացել Saint Laurent-ի մոդելները եւ ներկայացրել բազմաթիվ հագուստներ, տարբեր տեսակի կարճ զգեստներ եւ այլն։

Նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Էդի Սլիմանն այս անգամ չի ցանկացել նոր  միտումներ առաջարկել եւ հավաքածուում շեշտը դրել է պարզության, սեքսուալության եւ  գայթակղության վրա։ Նրա կարծիքով աշուն-ձմեռ սեզոնում արդիական կլինեն սեւ կոշիկները, պատռված զուգագուլպաները, արծաթե, սպիտակ եւ սեւ վերարկուներն ու բաճկոնները, ինչպես նաեւ ագրեսիվ դիմահարդումը։



© NEWS.am STYLE