Օրվա իրը. չոկեր վզնոց՝ Stella McCartney-ից

14:15   10 մարտի, 2015

Ժամանակները փոխվում են, իսկ խոշոր վզնոցները շարունակում են մնալ նորաոճ թրենդերում՝ մինչեւ օրս պահպանելով իրենց դիրքերը մոդելավորողների ցուցադրություններում եւ նորաձեւությանը հետեւող կանանց զգեստապահարաններում։

Բոլորի համար վաղուց պարզ ճշմարտություն է, որ լավագույն առօրյա զգեստը պարզ միաերանգ վերնաշապիկն է, իսկ այն առօրյա հագուստից երեկոյանի վերածելու լավագույն միջոցը՝ խոշոր վառ վզնոցը։  Դրա օրինակը դիզայներ Stella McCartney-ի հեղինակած մանյակն է։ Նշենք, որ դիզայներն արդեն հասցրել  է աշխատել Chloé, Gucci, եւ CARE նորաձեւության տների հետ։ Ճաշակով ընտրված 8 տարրերից ու ոսկե դետալներից կազմվել է Mixed Stones գույնզգույն արույրե վզնոցը, որն իդեալական սազում է ե՛ւ միաերանգ սվիտերներին, եւ՛ մինիմալիստական ոճի զգեստներին։

Ժամանակակից զարդերը կարող են պատրաստված լինել ամենազանազան նյութերից՝ մետաղից, փայտից, կաշվից, քարից, պոլիմերային կավից կամ կարծր օրգանական ապակուց, ինչի օրինակը դիզայներ Stella McCartney-ի զարդերն են։ 

Հեղինակային գաղափարները եւ նորաձեւ թրենդերը այդ զարդերի տեսքով  գտնում են իրենց համարձակ ու արդիական մարմնավորումը։

Երկրաչափական պատկերները, փայտի հետ համակցված գունավոր քարերը համարձակ տեսք կունենան նուրբ կանացի պարանոցին եւ բազմությունից կառանձնացնեն այն կրողին։

Կախվածքը՝ 10 սմ

Լայնությունը՝ 3 սմ

Շրջագիծը՝ 35 սմ

Զարդը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Զարդը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Զարդը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Զարդը կարող եք գնել սեղմելով նկարի վրա



© NEWS.am STYLE