Մատիտ-կիսաշրջազգեստ՝ Marni-ից. այս սեզոնի իդեալական ընտրությունը

23:00   10 մարտի, 2015

Իտալական Marni նորաձեւության տունը, որն այս տարի նշեց իր 20-ամյակը, ցուցադրել է գարուն-ամառ 2015 հավաքածուն, որն արտահայտում է հայտնի ապրանքանիշի նրբաճաշակ գեղագիտությունը։ Համաչափության, ձեւի եւ ծավալի խաղը, բնական նյութերն ու կտորը Marni նորաձեւության տան առանցքային ուժեղ կողմերն են։ 

Անզուգական ոճով եւ վառ գաղափարներով հայտնի Marni ապրանքանիշը, որը համատեղում է կանացիությունն ու տղամարդկային զսպվածությունը, իր հավաքածուն ստեղծել է տպավորիչ գույներով։ Այս սեզոնի ցուցադրությանը գերիշխող էին տարբեր երկարության եւ ոճի կիսաշրջազգեստները՝ միդի, մինի, զանգակ փեշերով, ծալքերով, եւ իհարկե մատիտ-կիսաշրջազգեստը, որը մոդելավորողը ներկայացրել է նոր լույսի ներքո։  

Ո՛չ նորաձեւության քմահաճույքները, ո՛չ էլ ժամանակն ի զորու չեն արդիականությունից դուրս մղել մատիտ-կիսաշրջազգեստը, որն այնքան բազմաշերտ է, որ ժամանակի ընթացքում ոչ միայն չի հնանում, այլ ընդհակառակը՝ ավելի արժեքավոր է դառնում։ Նման կիսաշրջազգեստներն ուղղակի անփոխարինելի են գործնական զգեստապահարանում, սակայն միաժամանակ համահունչ են աշխարհիկ երեկույթներին։ Այս մոդելը լայն ժողովրդականություն է վայելում նաեւ այն պատճառով, որ ընդգծում է գոտկատեղն ու ազդրերը՝ կանացի նրբագեղ կերպար ստեղծելով։ 

Այս կիսաշրջազգեստները զգեստապահարանի ամենապահանջված ատրիբուտներից են։ Այս սեզոնում դասական մատիտ-կիսաշրջազգեստը նոր կյանք է ստացել Marni-ի մոդելավորող Կոնսուելո Կաստիլիոնիի ձեռքերում։ 

Մարգարտյա ժակարդով եւ ոսկե կանաչագույն երանգներով կարված կիսաշրջազգեստը՝ հետնամասի կտրվածքով, կդառնա այս սեզոնի ձեր իդեալական ընտրությունը։ 

Բաղադրություն

Սպանդեքս/էլաստին – 1 տոկոս

Պոլիէսթեր- 99 տոկոս

Կիսաշրջազգեստը  կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Կիսաշրջազգեստը  կարող եք գնել սեղմելով նկարի վրա

 

Կիսաշրջազգեստը  կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Կիսաշրջազգեստը  կարող եք գնել սեղմելով նկարի վրա 

Կիսաշրջազգեստը  կարող եք գնել սեղմելով նկարի վրա



© NEWS.am STYLE