Բեն Սթիլերի եւ Օուեն Ուիլսոնի մասնակցությամբ Valentino-ի ցուցադրությունը ցնցել է համացանցը

12:03   11 մարտի, 2015

Քիմ Քարդշյանը մղվել է երկրորդ պլան. մի՞թե դա հնարավոր է։ Փաստորեն, Փարիզ եկած տասնյակ աստղերից, այդ թվում՝ Լեդի Գագայից եւ Ռիհանայից, Քիմին պարբերականների առաջին էջերից հեռացնել կարողացել են միայն Բեն Սթիլերին եւ Օուեն Ուիլսոնին, ովքեր պոդիում են բարձրացել Valentino-ի ցուցադրության ժամանակ։ 


Դերասանները մեծ ինքնավստահությամբ պոդիում են բարձրացել եւ ապրանքանիշի աշուն-ձմեռ 2015 հավաքածուի ցուցադրության ժամանակ ներկայացրել տղամարդու կոստյումներ եւ մետաքսե ննջազգեստներ։ Այս փաստը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում։

 

Բեն Սթիլերի եւ Օուեն Ուիլսոնի մասնակցությամբ Valentino-ի ցուցադրությունը հիշեցնում էր այն մասին, որ «Zoolander» ֆիլմի շարունակությունը մեծ էկրաններ կբարձրանա 2016թ-ի փետրվարի 12-ին։ 14 տարի անց վարձույթում կհայտնվի երկու խենթ հերոսների մասին պատմող այս ֆիլմը։ Ինչպես տեսնում եք, ֆիլմի գովազդային արշավը սկսվել է հենց այսօրվանից։

Դերասանները, ովքեր երեկ զվարճացել են Փարիզում, մոռացության են մատնել Պիերպաուլո Պիչոլիի եւ Մարիա Գրացիա Կյուրիի ցուցադրությունները։


Իսկ ինչ վերաբերում է հավաքածուին, ապա Total black կերպարն այս անգամ բավականին հարուստ ու բարդ է ստացվել՝ համադրված ժանյակներով, տարբեր կտորներով, ծոպերով, բարդ ասեղնագործությամբ եւ փայլուն քարերով։

 

 

Աղբյուրը՝Daily Mail



© NEWS.am STYLE