Ամանորին կինը երեք անգամ ավելի շատ կոսմետիկա է օգտագործում

20:07   27 դեկտեմբերի, 2012

Ամանորյա տոներին կանայք սովորականից երեք անգամ ավելի շատ կոսմետիկա են օգտագործում։ Սովորական օրերին կանայք նախընտրում են ձեռքի տակ ունենալ դիմահարդարման ընդամենը 4, երեկոյան դիմահարմարման համար՝ 8, իսկ տոնական օրերի համար՝ 12 ապրանք։ Այս են վկայում Zdravoe կայքի հարցման արդյունքները։ Հարցմանն ընդամենը մասնակցել է գեղեցիկ սեռի տարբեր տարիքի ու վաստակի համարյա 1,5 հազար ներկայացուցիչ։

Պարզվել է, որ սովորական օրերի համար կանանց անհրաժեշտ է լինում միայն տուշ, տոնային քսուք կամ հայլայթեր, շուրթերի փայլ եւ այտերի ներկ։ Իսկ միջոցառումների համար այդ ամենին ավելանում են նաեւ աչքի մատիտը, դիմափոշին, շրթներկն ու աչքի ներկերը։ Ամանորյա տոների համար նրանց անհրաժեշտ են արհետական թարթիչներ, հայլայթեր, փայլ ու ֆիքսող դիմահարդարում։

Դրանից բացի, ավելի շատ օգտագործվող կոսմետիկայի պատճառով ավելանում է նաեւ դիմահարդարման վրա ծախսվող ժամանակը։ Եթե ցերեկային դիմահարդարման համար կանանց սովորաբար 20 րոպեն հերիքում է, ապա տոնականի համար անհրաժեշտ է արդեն մեկ ժամից ոչ պակաս։



© NEWS.am STYLE