Oscar de la Renta-ի յուրաքանչյուր ստեղծագործություն ձոն է կանացի գեղեցկությանը

10:27   12 մարտի, 2015

Արդեն գրեթե երկու շաբաթ է՝ գարուն է, ձմեռային քնից արթնանալու եւ վառ գույներով փայլելու ժամանակը: Դրան կարող է նպաստել Oscar de la Renta հայտնի նորաձեւության տունը:

Նրա կարիերան սկսվել է Մադրիդում, որտեղ Արվեստի ակադեմիան է ավարտել: Դիզայների համար իսկական աստղային ժամ է դառնում ծանոթուհու՝ դեսպանի դստեր՝ ավարտական երեկոյի համար զգեստ ստեղծելու խնդրանքը: Զգեստն այնպիսի հաջողություն է ունենում, որ աղջիկը հայտնվում է Life ամսագրի շապիկին: Եվ, բնականաբար, բոլորը ցանկանում են իմանալ, թե ով է զգեստի հրաշագործ հեղինակը:

Մինչեւ հիմա անվանի դիզայների ցանկացած զգեստ ամեն տարի մեծ իրարանցում է առաջացնում կարմիր գորգին: Երկար տարիների աշխատանքի արդյունքում կատարելության հասցնելով վարպետությունը՝ նա գեղեցիկ, կանացի, տոնական եւ ամենօրյա զգեստներ է ստեղծում: Լսելով նրա անունը՝ մի ակնթարթում կարելի է մոռանալ բաճկոնների, ջինսի եւ ճտքավոր կոշիկների հավաքածուի մասին: Անվանի դիզայները միշտ ինչ-որ աստվածային բան է ստեղծում, որի գեղեցկությունն անհնար է վիճարկել:

Oscar de la Renta-ի յուրաքանչյուր ստեղծագործություն ձոն է կանացի գեղեցկությանը: Բացառություն չէ նաեւ մարջանագույն մետաքսե շապիկից եւ գեղեցիկ կտրվածքով մատիտ-կիսաշրջազգեստից կազմված այս հրաշալի համալիրը:

Ամենից հաճելին այն է, որ այս զգեստի համար հատուկ առիթի սպասել պետք չէ, այն միանգամայն կարող է ներառվել նաեւ ամենօրյա զգեստապահարանում: Դրանով կարելի է աշխատանքի գնալ, իսկ երեկոյան՝ ժամադրության կամ որեւէ երեկույթի: Ամեն դեպքում, հարց է առաջանում. վառ գույներով այս հագուստը կիսաշրջազգեստ եւ շապի՞կ է, թե՞ շրջազգեստ:

Բաղադրությունը՝ 100% մետաքս:

Շապիկը և կիսաշրջազգեստը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Շապիկը և կիսաշրջազգեստը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Շապիկը և կիսաշրջազգեստը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Շապիկը և կիսաշրջազգեստը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Շապիկը և կիսաշրջազգեստը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

 

 



© NEWS.am STYLE