Սուպերմոդել Բար Ռաֆայելին հաստատել է իր նշանադրության մասին լուրերը

15:03   12 մարտի, 2015

29-ամյա իսրայելական սուպերմոդել Բար Ռաֆայելին հաստատել է Ադի Էզրայի հետ իր նշանադրության մասին լուրերը։ Այս լուրերը տարածվել են վերջերս, երբ Բարն իր Instagram-ում ռոմանտիկ լուսանկար էր տեղադրել։ Այնուհետեւ Էզրայի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ զույգը վերջերս նշանադրվել է։

Լուրեր են տարածվել, որ 40-ամյա գործարարը Բարին ամուսնության առաջարկ է արել Կարիբյան կղզիներում։

Ասում են, որ Ադի Էզրան բավականին հայտնի գործարար է եւ 2003թ-ից հանդիսանում է Neto ապրանքանիշի տնօրենը։



© NEWS.am STYLE