Ասիմետրիկ զգեստ՝ Halston Heritage-ից, որը կատարյալ կդարձնի ցանկացած կազմվածք

18:30   12 մարտի, 2015

Halston Heritage-ը ամերիկյան ճանաչված ապրանքանիշ է։ Հավաքածուները հաջողությամբ մարմնավորում են անցյալ դարի 60-ականների ռետրո ոճը։ Ընտրելով այս ապրանքանիշի զգեստը՝ դուք կմոռանաք առօրյա գորշության մասին՝ ընկղմվեք ոճի եւ նրբաճաշակության աշխարհը։

Halston Heritage-ի հիմնադիրը տաղանդավոր դիզայներ Ռոյ Հալսթոնն է, որը ժամանակին ԱՄՆ առաջին տիկին Ժակլին Քենեդիի անձնական դերձակն է եղել։

1968թ. դիզայները իր տաղանդի եւ բարձր հասարակության շրջանում ազդեցիկ մարդկանց աջակցության շնորհիվ բացեց Halston Heritage անունով նորաձեւության սեփական տունը։

Այս ապրանքանիշի հավաքածուները հաջողությամբ մարմնավորում են նրբագեղությունը, ոճային, նորաձեւ դիզայնն ու նուրբ ճաշակը։

Մանուշակագույն եւ կապույտ երանգներով թեթեւ շիֆոնից կարած այս զգեստը իդեալական է երեկույթների համար՝ լինի դա ձեր ընկերոջ հարսանիքը, թե սեփական ծննդյան տոնը, որը դուք որոշել եք նշել ռեստորանում։

Թափվող ձեւվածքը եւ ասիմետրիկ փեշը ցանկացած կազմվածք կատարյալ կդարձնեն։ Մի փոքր թմբլիկ կազմվածք ունեցող կանայք կկարողանան հաջողությամբ զգեստի տակ քողարկել մի քանի ավելորդ կիլոգրամ, իսկ շատ նիհարներին զգեստը լրացուցիչ ծավալ կհաղորդի։ Բացի այդ, կրծքի շրջանում զգեստի ծալքերը կընդգծեն այն՝ հաղորդելով գայթակղիչ հմայք։

Նման ասիմետրիկ փեշը քող է հիշեցնում, ինչը կերպարն ավելի ռոմանտիկ է դարձնում՝ ընդգծելով ոտքերի սլացիկություն ու երկարությունը։

Այս զգեստով դուք կվերածվեք փերու եւ կընկղմվեք տոնական տրամադրության աշխարհը։

Բաղադրությունը՝ պոլիէսթեր՝ 100 տոկոս

Զգեստը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Զգեստը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Զգեստը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Զգեստը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Զգեստը կարող եք գնել սեղմելով նկարի վրա



© NEWS.am STYLE