Ray-Ban Aviator կուլտային ակնոց

10:30   13 մարտի, 2015

Որքան մոտենում է ամառը, այնքան արեւային ակնոցը դառնում է մեր պահարանի ամենաանհրաժեշտ աքսեսուարը։

Ray-Ban ապրանքանիշի Aviator ակնոցը բազմաթիվ երկրպագուներ ունի աստղերի շրջանում։

Այս մոդելը մշակվել է 1937թ. ամերիկացի օդաչուներին արեւի ուղիղ ճառագայթներից պաշտպանելու նպատակով։ Ի սկզբանե Ray-Ban ապրանքանիշն ամերիկյան Bausch & Lomb Inc ընկերությանն էր պատկանում, իսկ 1999թ. վաճառվեց իտալական Luxottica Group S.p.A ընկերությանը։

Ավանդական դիզայնը ներկայացում է թեթեւ մետաղական շրջանակ եւ կաթիլաձեւ ոսպնյակներ, որոնք մարդու ակնապիճի ձեւի կրկնօրինակն են՝ 1։2 մասշտաբով։

Ակնոցի ապակին թեթեւ գոգավորություն ունի, որը կանխում է լույսի ներթափանցումը։ Մոդելի մեծ պահանջարկի պատճառով այն շատ են կեղծում։ Այպիսով՝ ինչպե՞ս տարբերել օրիգինալը կեղծից։

Օրիգինալ Ray-Ban Aviator ակնոցի ձախ ապակին ունի լազերային փորագրություն, իսկ կեղծված Ray-Ban Aviator-ի ապակու վրա այն կամ բացակայում է, կամ նկարած է։ Օրիգինալ ակնոցի քթարմատի աղեղի վրա առկա է RAY-BAN փորագրությունը։ Քթարմատի բարձիկները թափանցիկ սիլիկոնից են, իսկ մետաղական ամրանների վրա նույնպես առկա է R-B փորագրությունը։ Օրիգինալ Aviator-ը շատ թեթեւ է. այն կշռում է շուրջ 150 գրամ։

«Օդաչու» ակնոցը սազում է դեմքի բոլոր ձեւերին։ Այն հիանալի լրացնում է առօրյա, կոկտելային, կամ սպորտային կերպարը։ Ակնոցը նույնիսկ ամենահասարակ կերպարին ոճ եւ առանձնահատկություն կհաղորդի։

Նյութը՝ պողպատ՝ 100 տոկոս

Ակնոցը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Ակնոցը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Ակնոցը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Ակնոցը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Ակնոցը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

 



© NEWS.am STYLE