10:01 13 մարտի, 2015Ջիմի Քիմելի շոուին հյուրընկալվել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։ Իհարկե, խոսքը ամբողջ հաղորդման մասին չէ, այլ միայն «MeanTweets» հատվածի, որտեղ հյուրերը ընթերցում են իրենց հասցեագրված թվիթթերը։
Այս անգամ հրավիրված էր Բարաք Օբաման, ով ընթերցել է իր մասին գրված թվիթթերը։
«Օբամայի մազերը ալեհեր են դարձել։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու. չէ՞ որ նրան ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում հիմա»,- ասում է թվիթթերից մեկը։
«Միթե հնարավոր չէ աշխարհում մի գոլֆ-ակումբ գտնել, տանել Օբամային եւ թողնել այնտեղ»,- ասում է երկրորդ թվիթթը, ինչին պատասխանելով՝ Օբաման կատակել եւ ինքն էլ է համաձայնել այս տեսակետի հետ։