Ռիհանան նկարահանվել է Dior-ի կարճ-ֆիլմում՝ «Secret Garden»

17:09   13 մարտի, 2015

Չէինք հասցրել ամբողջությամբ գնահատել Ռիհանայի՝ Harper's Bazaar China-ի ապրիլյան համարի նոր ֆոտոշարքը, երբ երգչուհին նոր լուրերով ուրախացրեց իր երկրպագուներին։ Ռիհանան նկարահանվել է Dior- ապրանքանիշի կարճ ֆիլմում, որը կոչվում է «Secret Garden» («Գաղտնի այգի»)։

Buro247-ը տեղեկացրել է, որ ֆիլմը նվիրված է բրենդի նոր հավաքածուին, որը երգչուհին ներկայացնելու է Վերսալում. հեղինակ՝ Սթիվեն Քլայն։

Հիշեցնենք, որ մի քանի տարի անընդմեջ այս կարճ հոլովակներում նկարահանվել է Դարյա Սթրոքոուսը, ով Depeche Mode խմբի «Strangelove» երգի ներքո ցուցադրում էր հավաքածուի նոր հագուստները։



© NEWS.am STYLE