Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը երեխա՞ են որդեգրելու Քենիայից

17:47   13 մարտի, 2015

ԶԼՄներում կրկին լուրեր են տարածվել Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի երեխա որդեգրելու մասին։ Սակայն եթե մի քանի ամիս առաջ լուրեր էին պտտվում Սիրիայից երեխա որդեգրելու մասին, այժմ զույգին մոտ կանգնած աղբյուրը պնդում է, որ Ջոլին եւ Փիթը երեխա են որդեգրելու Քենիայից, հայտնել է OK!-ը։

Մանրամասները քննարկվեն Ջոլիի եւ Փիթի Աֆրիկա կատարվելիք այցի ժամանակ. զույգը մասնակցելու է Ռիչարդ Լիկիի մասին նկարահանվող բարեգործական ֆիլմում։

Զույգին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ վերջերս այս աստղային զույգի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն եւ անգամ քննարկում են իրենց բաժանման հարցը։ Ուստի, նրանց միությունը փրկելու միակ միջոցը ընտանիքի համալրումն է, քանի որ «նրանց ընտանիքի բոլոր երջանիկ ակնթարթները կապված են երեխաների հետ»,- ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, Ջոլին եւ Փիթը երեք կենսաբանական երեխա ունեն՝ 6-ամյա երկվորյակներ Վիվյենն ու Նոքսը եւ 8-ամյա Շայլոն։ Զույգը նաեւ երեք երեխա են որդեգրել՝ 9-ամյա Զահարը, 11-ամյա Փաքսը եւ 13-ամյա Մեդոքսը։  



© NEWS.am STYLE