Սերբ երգչուհին մեղադրել է Քիմ Քարդաշյանին պլագիատի մեջ

10:04   14 մարտի, 2015

Հերթական սկանդալը Քիմ Քարդաշյանի անվան շուրջ: Ինչպես հիշում եք, Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթի ընթացքում Քիմը բոլորին ապշեցնում էր իր կերպարներով, սակայն սերբ երգչուհի Ելենա Կարլեուշան մեղադրել է հայուհուն իրեն նմանվելու եւ իր կերպարները կրկնօրինակելու մեջ:

36-ամյա երգչուհին, ում հայրենիքում անվանում են «Սերբ Լեդի Գագա», UsWeekly-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Քիմի ոճաբանները ներշնչվում են իր Instagram-ում տեղադրված լուսանկարներից:

Քիմ

Ելենա

 «Պարզ է, որ նրա ոճաբանները շատ լավ ծանոթ են իմ կերպարներին: Ես ոճաբաններ եւ դիզայներներ չունեմ. իմ կերպարները իմ մտքերն են: Քիմի թիմը կրկնօրինակում է իմ ոճը: Ինքներդ համեմատեք»,-հայտարարել է երգչուհին եւ ներկայացրել իր լուսանկարները:

Քիմ

Ելենա

Քիմ

Ելենա

Քիմ

Ելենա



© NEWS.am STYLE