«Must have» կոշիկ Versus-ից

23:30   13 մարտի, 2015

Արդեն մի քանի սեզոն անընդմեջ սուր ծայրերով նավակ-կոշիկները չեն իջնում պոդիումից: Դասական իրերին նոր տեսանկյունից դիտելը դյուրին է. բավական է միայն դրանց վառ երանգ հաղորդել, ինչն էլ արել է Versus ապրանքանիշը:

Ի դեպ, Versus-ը դեմոկրատական հագուստի իտալական ապրանքանիշ է, որը ստեղծվել է 1989 թվականին եւ Versace-ի դուստր ընկերությունն է: Լատիներենից թարգմանաբար Versus նշանակում է «դեմ»: Այդպիսով, Ջովանի Վերսաչին ցանկանում էր ընդգծել դրա ինքնատիպությունն ու Versace ապրանքանիշից տարբերությունը:

Versus-ը ստեղծել են Versace նորաձեւության տան սիրահարների համար, որպեսզի նրանք կարողանան հարմարավետ եւ հասանելի իրերով նորաոճ եւ գեղեցիկ լինել: Ներկայում այն վաճառվում է աշխարհի ավելի քան  երկրներում եւ մեծ պահանջարկ ունի:

Վերադառնանք վերջին սեզոնների միտմանը՝ դասական նավակ-կոշիկներին: Գոյություն ունեն կոշիկների մի շարք տեսակներ, որոնք «must have» դասին են պատկանում:

Գործնական կոստյումը, շքեղ զգեստը կամ ջինսերը հավասարաչափ համադրելի են սեւ, սուր ծայրով նավակ-կոշիկների հետ: Անսխալ տարբերակ է հարթ սեւ կաշվից այս մոդելը՝ անհամաչափ կտրվածքով, հետեւի հատվածում ոսկեգույն նշանով եւ 11.5 սմ բարձրությամբ մետաղական կրունկով: Համարձակորեն կարելի է ասել, որ այս կոշիկն անպայման պետք է լինի նորաձեւության ցանկացած սիրահարի զինանոցում:

Նյութը՝ հորթի կաշի՝ 100 տոկոս

Կրունկը՝ 11.5 սմ

Կոշիկները կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Կոշիկները կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Կոշիկները կարող եք գնել սեղմելով նկարի վրա

 

 



© NEWS.am STYLE