«Ժամանակից դուրս» իր. Jet Set Travel պայուսակ Michael Kors-ից

17:30   14 մարտի, 2015

Michael Kors-ն ամերիկյան ապրանքանիշ է, որը կոչվել է նույնանուն դիզայների պատվին: Այս ապրանքանիշի գլխավոր առանձնահատկությունը շքեղության հետ ներդաշնակող պարզությունն է:

Դիզայների հավաքածուները նուրբ են, էլեգանտ եւ միաժամանակ պարզ: Մայքլը կարծում է, որ աքսեսուարներն ավարտուն կերպարի անբաժանելի մաս են կազմում, որոնք յուրահատուկ հրապույր են հաղորդում նույնիսկ ամենահամեստ հագուստին:

Որպես նման յուրահատկության՝ առաջարկում եմ ուշադրություն դարձնել Michael Kors-ից Jet Set Travel պայուսակին: Դա անթերի ձեւի եւ հավասարակշռված բովանդակության միախառնում է, իսկ Michael Kors պարբերանշանով ոսկեգույն կախազարդը պայուսակին շքեղության տարր է հաղորդում: Մանրուքներին ուշադրություն դարձնելու Michael Kors-ի ավանդական առանձնահատկության շնորհիվ պայուսակն ինքնատիպ եւ բարձրորակ է: Այս մոդելը բավական տարողունակ է. դրա մեջ կտեղավորվեն ձեր պլանշետը, հարդարանքի պարագաների պայուսակը, դրամապանակը եւ նույնիսկ անձրեւանոցը:

Jet Set Travel-ը կարող են օգտագործել տարբեր ոճեր նախընտրող բոլոր տարիքի կանայք. սա ներկայացված մոդելի եւս մեկ առավելությունն է:

Այն կատարելապես հարմար է գործնական հանդիպումների, երեկույթների, զբոսանքի եւ ընկերական հավաքների համար:

Ոսկեգույն այս պայուսակով ձեր զգեստապահարանը կհամալրեք «ժամանակից դուրս» եւ «կյանքի բոլոր դեպքերի համար» իրով:

Չափսերը

բռնակը՝ 14 սմ,

խորությունը՝ 12 սմ,

լայնությունը՝ 31 սմ,

ուսադիր՝ 54 սմ,

բարձրությունը՝ 22 սմ:

Պայուսակը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Պայուսակը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Պայուսակը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Պայուսակը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Պայուսակը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Պայուսակը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

 



© NEWS.am STYLE