Բոբի Քրիստինայի հորաքույր. «Նա կոմայի մեջ է ընկել իր ընկերոջ եւ Ուիթնի Հյուսթոնի հարսի պատճառով»

15:11   16 մարտի, 2015

Վերջերս, հայտնի էր դարձել, որ Հյուսթոնների ընտանիքը որոշել է նոր ռեալիթի շոու նկարահանել, թե ինչպես է Բոբի Քրիստինան պայքարում իր կյանքի համար։ Իսկ այսօր լուրեր են տարածվել այն մասին, որ Բոբի Քրիստինայի ընտանիքում նոր բախումներ են առաջացել։ Աղջկա հորաքույրը՝ Լեոլան, հայտարարել է, որ Բոբի Քրիստինայի վիճակի միակ մեղավորները նրա ընկերը՝ Նիք Գորդոնն ու Ուիթնի Հյուսթոնի հարսը՝ Փեթն են, հայտնել է TMZ։

«Բոբի Քրիստինան կոմայի մեջ է, սակայն նրանք մտածում են միայն այս հանգամանքից օգտվելու եւ գումար վաստակելու մաիսն։ Ես վստահ եմ, որ Նիքն արել է ամեն ինչ, որ Բոբին հայտնվի այս վիճակում։ Ես անգամ կարծում եմ, որ Նիքն ու Փեթը շուտով դատարան են դիմելու։ Նրանք երկուսն էլ հանրության առաջ հոգատար բարեկամների տպավորություն են թողնում, սակայն իրականում թքած ունեն։ Հենց նրանք են աղջկան այդ օրին հասցրել»։



© NEWS.am STYLE