Նվիրվում է սիրահարներին. առակ գեղեցկուհու մասին

23:19   24 մարտի, 2015

Առաջարկում ենք փոքր-ինչ կտրվել առօրյա հոգսերից, թոթափել աշխատանքային օրվա ծանր բեռը եւ ընթերցել այս առակը։

Ճանապարհով քայլում է մի գեղեցկուհի փերի։ Հանկարծ տեսնում է, որ իր հետեւից ինչ-որ տղամարդ է գալիս։

Նա պտտվում եւ հարցնում է.

— Ինչու՞ ես հետեւում ինձ։

Տղամարդը պատասխանում է.

— Օ՜, իմ սրտի տիրուհի, քո կախարդանքը մեծապես ազդել է ինձ վրա, եւ ես չեմ կարողանում չհետեւել քեզ։ Ես ցանկանում եմ սեր խոստովանել քեզ, քանի որ դու գրավել ես իմ սիրտը։  

Գեղեցկուհին լուռ նայում է նրան եւ ասում.

— Իսկ դու ինչպես ես սիրահարվել ինձ։ Իմ կրտսեր քույրն ավելի գեղեցիկ ու հմայիչ է, քան ես։ Նա քո ետեւից է գալիս, ապա նայիր։

Տղամարդը կանգնում, շրջվում եւ մի ծեր տատիկ տեսնում։ Իսկ հետո նա արագընթաց քայլերով կրկին մոտենում է աղջկան եւ աչքերը ներքեւ հառում ու ասում.

— Ասա ինձ, ինչպես կարող էր սուտ դուրս գալ քո սուրբ բերանից։

Փերին ժպտում եւ ասում է.

— Հարգելիս, դու նույնպես քիչ առաջ սիրո երդում էիր տալիս, բայց դա կեղծիք էր։ Դու ձեւացնում ես, որ քո սրտում միայն ես եմ եւ իմ հանդեպ ունեցած սերը։ Ինչպե՞ս կարող էիր շրջվել եւ նայել մեկ ուրիշ կնոջ...

 

 

Աղբյուրը՝ pritchi.ru



© NEWS.am STYLE