Գունավոր աստառով սպիտակ վերարկու՝ ETRO-ից

23:30   16 մարտի, 2015

Վերարկուն տարվա տաք եղանակներին արդիական է ոչ միայն մառախլապատ Լոնդոնում, այլ նաեւ մեզ մոտ։ Փոփոխական եղանակը պահանջում է զգեստապահարանի այնպիսի դետալներ, որոնք պատշաճ կնայվեն անգամ, եթե պատուհանից այն կողմ շողում է արեւը, սակայն միաժամանակ կպաշտպանեն եւ քամուց։ Հիանալի լուծում է բաց գույնի թեթեւ վերարկուն, որը կարելի է գցել մերկ ուսերին։ Նրանք լավ են նայվում նաեւ կոշիկների հետ։ Նոր սեզոնի իսկական թրենդը սպիտակ վերարկուն է։ Այն ասոցացվում է նրբագեղության, հարստության, շիկի եւ ոճի հետ։

Սպիտակը ազնիվ գույն է։ Սպիտակ գույնի իրեր կրելով՝ դուք թարմ, էլեգանտ եւ անպարտելի տեսք կունենաք։

Սպիտակ գույնի վերարկուները առաջին անգամ հարթակներում հայտնվեցին 1970-կան թթ. եւ այդ ժամանակից ի վեր բավականին ամրապնդել են իրենց դիրքերը։

Վերարկուն կարելի է համատեղել մարջանագույն, կանաչ, մարմնագույն, երկնագույն, սեւ տաբատների կամ ջինսերի հետ։ Դրանք նաեւ հիանալի կնայվեն շրջազգեստների եւ կիսաշրջազգեստների հետ։ Կարեւորը հաշվի՛ առեք. վարվելակարգի կանոնները պահանջում են, որպեսզի զգեստի փեշը չերեւա վերարկուի տակից։

Սպիտակ վերարկուի հետ օրիգինալ եւ նրբաճաշակ կդիտվեն թեթեւ մետաքսե շարֆերն ու գունավոր պայուսակները։

Արդիական են համարվում ուղիղ կարով մոդելները, որոնք թեթեւ ընդգծում են իրանը։ ETRO ապրանքանիշի գունավոր աստառով սպիտակ վերարկուն, որի վրա երեւում է այս ապրանքանիշին բնորոշ «թուրքական վարունգի» նախշը, իդեալական կներգրավվի ձեր զգեստապահարանում։

Բաղադրություն՝ Վիսկոզա 81 տոկոս

Ացետատ՝ 15 տոկոս

Սպանդեքս/Էլաստան 4 տոկոս

Lining

Բաղադրություն՝ Վիսկոզա 100 տոկոս

Վերարկուն կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Վերարկուն կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Վերարկուն կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Վերարկուն կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Վերարկուն կարող եք գնել սեղմելով նկարի վրա

 

 

 


 

 

 



© NEWS.am STYLE