Դոմենիկո Դոլչե եւ Ստեֆանո Գաբանա vs Էլթոն Ջոն. «Էլթոն Ջոնը անկիրթ է»

12:04   17 մարտի, 2015

Դոմինիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբանան պատասխանել են Էլթոն Ջոնի «հարձակմանը»։ Հիշեցնենք, որ բրիտանացի երգիչը բոյկոտել էր Դոմինիկո Դոլչեի եւ Ստեֆանո Գաբանայի արտադրանքի դեմ, երբ վերջիններս «Panorama» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ ասել էին, որ դեմ են «գեյ-որդեգրությանն» ու փոխնակ մայրերին։

«Ես չէի ակնկալում նման պատասխան այնպիսի անձնավորությունից, ինչպիսին Էլթոն Ջոն է։ Ես կարծում էի, ընդգծում եմ՝ կարծում էի, որ նա խելացի մարդ է։ Ի՞նչ է կատարվում։ Դուք հանդուրժողականություն եւ համբերատարություն եք քարոզում, սակայն ինքներդ հակառակ կերպ եք վարվում եւ միայն այն բանի համար, որ ինչ-որ մեկն այլ կերպ է մտածում։ Եվ սա՞ եք համարում ժողովրդավարական մտածելակերպ։ Նա անկիրթ է այն իմաստով, որ մերժում եւ չի ընդունում մյուսների տեսակետը, եթե այն չի համապատասխանում իր կարծիքին»,- Corrier Della Sera-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ստեֆանո  Գաբանան։



© NEWS.am STYLE