Բրեդլի Կուպերի ընկերուհի Սակի Ուաթերհաուսը՝ GQ-ի համար

14:13   17 մարտի, 2015

Անգլիացի մոդել եւ դերասանուհի Սակի Ուաթերհաուսը նկարահանվել է GQ ապրիլյան թողարկման համար։ Հայտնի դերասան Բրեդլի Կուպերի ընկերուհին իր երկրպագուներին ուրախացրել է իր կրքոտ ֆոտոշարքով։ Ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Սակի Ուաթերհաուսը պատմել է «The Divergent Series: Insurgent» սերիալում մարմնավորած իր դերի մասին։

«Սերիալում ըստ սցենարի շատ հաճախ ես ստիպված եմ լինում վիճել։ Ես ուժեղ աղջիկ եմ, կարատեով եմ զբաղվում եւ շագանակագույն գոտի ունեմ։ Ֆիլմում ես քրոջս հետ մարզվում եւ կոփում եմ ինձ»,- ասել է Սակին։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE