Բրիտանացիները դեմ են Քանիե Ուեսթի ելույթին «Գլասթոնբերի» փառատոնին

16:12   17 մարտի, 2015

Հանգստյան օրերին հայտարարվել էր, որ Քանիե Ուեսթը ելույթ է ունենալու «Գլասթոնբերի» փառատոնին, որը տեղի կունենա հունիսի վերջին։

Սակայն այս լուրը այնքան էլ դուր չի եկել փառատոնի երկրպագուներին, ովքեր առցանց- խնդրագիր են կազմել ռեփերի դեմ, հայտնել է The New Musical Express-ը։

Խնդրագիրը կոչվում է «չեղարկել Քանիե Ուեսթի ելույթը եւ հրավիրել ռոք-խմբերի»։ Նրանք կարծում են, որ Քանիեի ելույթը «վիրավորական է». «Մենք գումար ենք ծախսում, որ գնանք Գլասթո եւ ցանկանում ենք համապատասխան մակարդակի փառատոն վայելել»,-ասել են ակտիվիստները։

 



© NEWS.am STYLE