Սուպերմոդել Ժիզել Բունդհենը հեռանում է պոդիումից

18:12   17 մարտի, 2015

Սուպերմոդել Ժիզել Բունդհենը հեռանում է պոդիումից։ Moda Estadao-ն հայտնել է, որ մոդելը, ով արդեն ութ տարի է Victoria’s Secret-ի հրեշտակներից մեկն է, վերջին անգամ պոդիում կբարձրանա ապրիլի 13-ին «Colcci» ապրանքանիշի՝ Սան Պաուլոյում  կայանալիք ցուցադրության ժամանակ։

34-ամյա Բունդհենը մեկ անգամ չէ, որ խոստովանել է, որ եթե որոշի հեռանալ նորաձեւությունից, ապա դա կանի իր հայրենիքում՝ Բրազիլիայում։

Իր կարիերայի ընթացքում Ժիզելը հասցրել է աշխատել այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Christian Dior, Alexander McQueen, Dolce & Gabban, Valentino բրենդները։

Իսկ ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա 2000-2005թթ-ին նա հանդիպում էր Լեոնարդո դի Կապրիոյի հետ, իսկ 2009թ-ին ամուսնացել է ֆուտբոլիստ Թոմ Բրեդի հետ, ում որդի եւ դուստր է պարգեւել։



© NEWS.am STYLE