Նախանշաններ, որ տղամարդը դավաճանում է ձեզ

23:09   26 մարտի, 2015

Գործնականում անհնար է հստակ հասկանալ, թե ինչու է տղամարդը դավաճանում կնոջը: Սակայն փաստ է, որ տղամարդիկ դավաճանում են: Սիրող եւ ուշադիր կինը ցանկացած դեպքում նկատում է տղամարդու դավաճանությունը: Առաջարկում ենք ընթերցել այն նախանշանների մասին, որոնք կհուշեն տղամարդու դավաճանության մասին:

Դավաճանող տղամարդու վարքագիծը միանգամից փոխվում է: Նա սկսում է ավելի մեծ ուշադրություն դարձնել իր սեփական արտաքին տեսքին՝ նոր սանրվածք, նոր հագուստ, թանկարժեք կոշիկ եւ այլն: Նա սկսում է հաճախել մարզասրահ: Նա մոռանում է ձեր ընտանիքի համար կարեւոր ամսաթվերն ու տոները:

Ավելի երկար աշխատելն ու գործուղման գնալը նույնպես դավաճանող ամուսնու նախանշաններ են: Սովորաբար նրա աշխատանքն ավարտվում էր նույն ժամին, իսկ այժմ նա շատ հաճախ ստիպված է լինում ավելի երկար կամ հավելյալ աշխատել, գիշերային հերթապահության մնալ եւ այլն:

Հաճախ փոխվում է նրա վերաբերմունքը կնոջ նկատմամբ։: Նա կարող է եւ շատ սիրալիր դառնալ, եւ շատ անտարբեր: Այո, իհարկե հաճելի է, երբ ամուսինը շատ սիրալիր է դառնում կնոջ հանդեպ, բայց միգուցե այս հաճելի փաստը մեկ ուրիշ տհաճ հանգամանքի նախանշան է: Բացի այդ, ընտանիքում գումարի պակաս է նկատվում: Կինը սկսում է անհանգստանալ, թե ուր են կորչում ընտանեկան բյուջեի փողերը:

Դավաճանությունն իր ազդեցությունն է թողնում նաեւ ամուսինների սեռական կյանքի վրա: Ամուսինը երես է թեքում կնոջից՝ պատճառաբանելով իր հոգնածությունն ու չափից շատ աշխատելը: Կամ ընդհակառակը՝ նա սեքսի վարպետ է դառնում անկողնում: Իհարկե, դավաճանության մասին կարող են նայել մատնել սեռավարակներն ու հիվանդությունները:

Ամուսնու հեռախոսն ամենուր եւ ամեն տեղ իր մոտ է՝ եւ զուգարանում, եւ լոգարանում, եւ խոհանոցում...Իսկ բոլոր հեռախոսազանգերին նա պատասխանում է սենյակից դուրս եւ բավականին տարօրինակ կերպով:

Եվ իհարկե, նախանշաններից մեկն էլ նրա հագուստից մեկ ուրիշ կնոջ օծանելիքի բույրն է: Ավտոմեքենայում ուղեւորի նստատեղը տեղաշարժված է, իսկ տված նվերները ձեզ չեն համապատասխանում:

Այս ամենը հուշում է, որ ամուսինների կյանքում երրորդ-ավելորդ է հայտնվել:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE