Վարպետության դասեր VARDA-ից

10:02   19 մարտի, 2015

Հայտնի պարուհի VARDA-ն կրկին ցուցադրել իր տաղանդը։ Պարուհին նոր հոլովակ է հրապարակել իր միկրոբլոգում, որտեղ նա վարպետության դասեր է տալիս իր երկրպագուներին։

«Օ՜, պարի այս անմոռանալի զգացումը... Այն պահը, երբ աշխարհում երկուսով եք՝ դու եւ երաժշտությունը։ Երբ դու թույլ ես տալիս քեզ մոռանալ բոլոր խնդիրները, գործերը, պահանջներն ու խնդրանքները։ Երբ դու միայնակ ես մնում ինքդ քեզ հետ։ Երբ միակ բանը, որ լսում ես, քո շնչառությունն է, սրտի թրթիռը»,- գրել է հայուհին։

 



© NEWS.am STYLE