40-ամյա Քլոե Սեւինիի սկանդալային ֆոտոշարքը ցնցել է համացանցը

13:05   19 մարտի, 2015

Ֆրանսիական ծագմամբ ամերիկյան դերասանուհի Քլոե Սեւինին Marfa Journal.-ի համար նկարահանվել է մի շատ-շատ անկեղծ ֆոտոշարքում։

40-ամյա դերասանուհին, ով խաղացել է «Dogville», «Kids», «Melinda and Melinda» ֆիլմերում, ներկայացել է բավականին սադրիչ կերպարներով, որոնք հայտնվելու են պարբերականի ապրիլյան համարում։

Ծովախեցգետնով լուսանկարը արդեն բուռն քննարկումների տեղիք է տվել հատկապես կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միության շրջանում։

Հայտնի դերասանուհին ներկայացել է Chanel, Proenza Schouler եւ Jean Paul Gaultier հագուստներով։

Ֆոտոշարքի հեղինակը Բրիանա Կապոցին է։



© NEWS.am STYLE