Հմայիչ Քեյթ Ափթոնը՝ The Edit-ի համար

17:38   20 մարտի, 2015

22-ամյա դերասանուհի եւ մոդել Քեյթ Ափթոնը դարձել է The Edit առցանց-ամսագրի հերոսուհին եւ պատմել իր սլացիկ կազմվածքի, սկզբունքների եւ սոցիալական կայքերի մասին։

«Ես առողջ ապրելակերպ եմ վարում եւ մարզվում եմ։ Սակայն այս ամենից բացի, հասկացել եմ, որ պետք է սիրով վերաբերես քո մարմնին։ Ուստի, ես ճիշտ եմ սնվում, սակայն ցանկության դեպքում կարող եմ մեկ օր դիետա չպահել եւ ուտել այն, ինչ ուզում եմ»,-ասել է Քեյթը։

«Եթե մի բան որոշել եմ, ուստի այդ նպատակը թունելի վերջում առկայծող լույս է դառնում ինձ համար, եւ ես շուրջս ոչինչ չեմ տեսնում, բացի դրանից։ Իմ հզորությունը իմ անվախ լինելն է»,- իր սկզբունքների մասին ասել է Քեյթը։

Հարցազրույցի ժամանակ մոդելը նշել է, որ շատ երկրպագուներ ունի, սակայն չի սիրում սոցիալական կայքերով շփվել նրանց հետ։

«Կարծում եմ՝ այժմ սոցիալական կայքերը կատարյալ հիմարություն են դարձել։ Սկզբում ամեն ինչ հրաշալի էր, մտածում էի. «հիանալի է, կշփվեմ երկրպագուների հետ», սակայն հետո այն սպառեց իրեն։ Այժմ ավելի կարեւոր է, թե ինչպես ես առաջ շարժվում, ինչ ձեռքբերումներ ունես, ոչ թե հետաքրքիր անձնավորություն ես սոցիալական կայքերում»։

 

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE