Հոլիվուդում վերանկարահանում են հայտնի «Scarface»-ֆիլմը

12:36   20 մարտի, 2015

Վերջերս Հոլիվուդում նոր միտում է նկատվում։ Ռեժիսորները սկսել են վերանկարահանել հայտնի եւ մեծ ճանաչում ունեցող ֆիլմերը։ Այժմ հերթը Ալ Պաչինոյի մասնակցությամբ նկարահանված «Scarface»-ֆիլմինն է, որը մեծ էկրաններ է բարձրացել 1983թ-ին։

Ալ Պաչինո

Պարզվում է ֆիլմի աշխատանքները Universal-ը սկսել է 2011թ-ին։ Սցենարի արդիականացման աշխատանքներով զբաղվել է Ջոնաթան Հերմանը, իսկ ռեժիսորի եւ պրոդյուսերի դերում հանդես է եկել Պաբլո Լարաինը։ Հայտնի ֆիլմի նոր տարբերակում ընդգրկված դերասանների անունները դեռ հայտնի չեն։  

Հատկանշական է, որ «Scarface»-ի1983թ-ի տարբերակը վերանկարահանված էր 1932թ-ի ֆիլմից, որում գլխավոր դերը խաղացել է Փոլ Մունին։

Լուսանկարը՝ 1932թ-ի ֆիլմից

Ի դեպ, լրագրողներ Ալ Պաչինոյին հարցրել են, թե ինչ կարծիք ունի նա ֆիլմի վերանկարահանման մասին։ Վերջինս պատասխանել է.

«Նորմալ է։ Դա այն է, ինչով մենք զբաղվում ենք՝ վերաձեւափոխում ենք հին իրերը»։

 

 

Աղբյուրը՝ The Hollywood Reporter



© NEWS.am STYLE