Էդ Շիրանի «X» ալբոմը Բրիտանիայում վաճառվել է 2 միլիոն օրինակով

13:11   20 մարտի, 2015

Էդ Շիրանի «X» ալբոմը Բրիտանիայում վաճառվել է 2 միլիոն օրինակով։ Express-ը հայտնել է, որ 24-ամյա երգչի այս ալբոմը թվով հինգերորդ է (զիջում է միայն Ադելին, Էմիլի Սանդեին, Take That-ին եւ Մայքլ Բուբլեին) այն ալբոմների շրջանում, որոնք կարողացել են նման արդյունք գրանցել վերջին տասնամյակում։


«Այնքան ուրախ եմ, որ իմ ալբոմը վաճառվել է 2 միլիոն օրինակով։ Անհամբերությամբ սպասում եմ հուլիսն կայանալիք «Ուեբլիին», որտեղ ես ելույթ կունենամ եւ մենք մաիսին կնշենք այս իրադարձությունը», ասել է երգիչը։

Նշենք, որ «X»  ալբոմը վաճառքում հայտնվել է 2014թ-ի հունիսին։



© NEWS.am STYLE