Anathema-ն հունիսի 3-ին համերգ կտա Երեւանում

16:05   20 մարտի, 2015

Ուրախալի լուր ռոքի սիրահարների համար։ Բրիտանական Anathema ռոք-խումբը հունիսի 3-ին համերգ է տալու Երեւանում, որը կայանալու է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Համերգի մասին հայտարարվել է խմբի Facebook-յան էջում։

Տոմսերի մասին տեղեկատվություն դեռ չկա։

Anathema-ը (Paradise Lost եւ My Dying Bride ռոք-խմբերի հետ) համարվում է Դեթ/դում մետալ ոճի հիմնադիրներից մեկը։



© NEWS.am STYLE