Իրեր, որոնք պարտադիր պետք է լինեն կնոջ պայուսակում

15:26   22 մարտի, 2015

Ժամանակակից կանայք ու աղջիկները պարզապես չեն կարող իրենց թույլ տալ տանից դուրս գալ առանց պայուսակի: Պայուսակը ոչ միայն գեղեցիկ եւ կանացի կերպարը լրացնող աքսեսուար է, այլեւ անհրաժեշտ իր, որտեղ կարելի է պահել ցանկացած բան: Սակայն պայուսակը գերծանրաբեռնելով բազմաթիվ իրերով, երբեմն մենք մոռանում ենք այնտեղ դնել մեզ համար իսկապես անհրաժեշտ բաներ:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է այն իրերի ցանկը, որոնք պարադիր է ունենալ պայուսակում:

1. Դրամապանակ, որի մեջ գումար կա

2. Կոմետիկ միջոցներով լի փոքրիկ պայուսակ

3. Հայելի

4. Սանր

5. Թաց եւ չոր անձեռոցիկ

6. Միջադիր

7. Օծանելիք

8. Գրիչ եւ նոթատետր

9. Մաստակ կամ շնչառությունը թարմացնող կոնֆետներ



© NEWS.am STYLE