Տարվա լավագույն երգիչ եւ երգչուհի՝ Միհրան Ծառուկյան եւ Լիլիթ Հովհաննիսյան (ֆոտո)

11:00   22 մարտի, 2015

Մարտի 21-ին Yans Music Hall-ում  «Դար 21» հայկական երաժշտական հեռուստաալիքը իրականացրեց իր 9-րդ երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունը:

Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի քվեարկությունը եղել է փակ: Ժուրիի եւ Հյուսիսային պողոտայում անցկացված քվեարկության արդյունքում պարզ է դարձել հաղթողների անունները:

Նախքան մրցանակակիրներին մրցանակ հանձնելը, երաժշտական հեռուստաալիքը գեղեցիկ շոու-ծրագիր էր պատրաստել հյուրերի համար: Երեկոյի ընթացքում իրենց գեղեցիկ կատարումներով ներկայացան Անուշիկ Ալավերդյանը, Էրիկը, Լուսինե Աղաբեկյանը, Լիլիթ Կարապետյանը, Քրիստինե Պեպելյանը, Նորայր Մելքոնյանը, Արման Թովմասյանը, Արմոն եւ շատ ուրիշներ, ովքեր կատարեցին իրենց հիթ դարձած երգերը: Իսկ պարային կատարոիմներով բեմահարթակը զարդարեցին «Ամարասցիները»:

Հայկական երաժշտական հեռուստաալիքի 2014 թվականի մրցանակաբաշխության 8 անվանակարգում հաղթողների ցուցակը ներկայացնում ենք ստորեւ.

Տարվա համագործակցություն- Արամե / Կարապետյաններ - «Քավոր»

Տարվա Cover- Լիլիթ Հովհաննիսյան- «Էլեգիա»

Պարային տեսահոլովակ- «Ամարաս», Լիլիթ Հովհաննիսյան- «Դե էլ մի»

Տարվա Հիթ- Արմո - «Ուշ է հիմա»

Տարվա լավագույն այլընտրանքային կատարում - Գոռ Սուջյան

Տարվա լավագույն երգիչ - Միհրան Ծառուկյան

Տարվա լավագույն երգչուհի- Լիլիթ Հովհաննիսյան

Լավագույն տեսահոլովակ - Քրիստինե Պեպելյան, Ռեժ. Արեն Բայադյան - «Իմ ընկեր»

 

Լրագրող՝ Մելինե Տոնոյան

Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան



© NEWS.am STYLE