Բազելում երկրպագուները «հարձակվել» են Առնոլդ Շվարցենեգերի վրա

13:12   23 մարտի, 2015

Հոլիվուդյան հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերը մասնակցել է շվեյցարական Բազելում կայացած ժամացույցների ցուցահանդեսին։

67-ամյա դերասանը գրավել է բոլորի ուշադրությունը, քանի որ նրա գալուն պես բազմաթիվ երկրպագուներ «հարձակվել են» դերասանի վրա։

Հատկանշական է, որ «հարձակվողների» մեծ մասը կանայք են եղել, ինչը մեծ ուրախություն եւ ժպիտ է պարգեւել աստղին։

Սակայն պարզվել է, որ աստղը պատահաբար չէ հայտնվել այստեղ։ Նա Բրազիլական «Magnum Group» բրենդի հետ համագործակցության արդյունքում թողարկել է ժամացույցների իր շարքը։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE