VARDA-ի մերկապարը Քրիստինե Պեպելյանի երգի ներքո

11:35   24 մարտի, 2015

VARDA-ն նոր հոլովակ է հրապարակել իր միկրոբլոգում, որտեղ նա մերկապար է ցուցադրել Քրիստինե Պեպելյանի եւ Հայկոյի զուգերգի ներքո։

Ավելի վաղ VARDA-ն կրկին ցուցադրել էր իր տաղանդը։ Պարուհին հոլովակ էր հրապարակել իր միկրոբլոգում, որտեղ նա վարպետության դասեր էր տալիս իր երկրպագուներին։

«Օ՜, պարի այս անմոռանալի զգացումը... Այն պահը, երբ աշխարհում երկուսով եք՝ դու եւ երաժշտությունը։ Երբ դու թույլ ես տալիս քեզ մոռանալ բոլոր խնդիրները, գործերը, պահանջներն ու խնդրանքները։ Երբ դու միայնակ ես մնում ինքդ քեզ հետ։ Երբ միակ բանը, որ լսում ես, քո շնչառությունն է, սրտի թրթիռը»,- գրել էր հայուհին։

 

 



© NEWS.am STYLE