Բիլբո Բեգինս հոբիթի բնի իրական գինը որոշված է

15:56   29 դեկտեմբերի, 2012

Բիլբո Բեգինսի տան գինը 1,33 մլն դոլար է եղել։ Այս եզրահանգմանն են եկել Movoto Real Estate ընկերության աշխատակիցները, ովքեր որոշել են գնահատել Բիլբոյի բույնը՝ դրա իրական լինելու դեպքում։ Պարզ է, որ նման հաշվարկների նրանց դրդել է «Հոբիթ. Անսպասելի ճամփորդություն» ֆիլմի շուրջ ծավալված խառնաշփոթը։

«Հողի տակ իր բնում մի հոբիթ էր ապրում։ Ոչ թե ինչ-որ խոնավ, կեղտոտ զզվելի բնում, որտեղ բոլոր կողմերից ցցված են որդերի պոչերն ու անտանելի բորբոսի հոտ է գալիս, որտեղ նստելու եւ ուտելու ոչինչ չկա։ Ոչ, բույնը հոբիթի էր, նշանակում է բարեկարգ էր», - հենց նման խոսքերով է սկսվում «Հոբիթ» գիրքը, հաղորդում է Km.ru –ն։

Բիլբոյի տան մակերեսը հասնում էր 420 ք/մ –ի։ Բնում կա երեք ննջասենյակ, աշխատասենյակ, ճաշասենյակ, մի քանի մթերանոց ու մառան, արտաքնոց, երեք հյուրասենյակ ու լոգարան։ Դրանից բացի Բիգ-Էնդին՝ այդպես էին կոչվում տները, հարում է ոչ մեծ հողակտորը։ Փորձագետների հաշվարկի հիմքում ընկած է անգլիական Վուսթերշիր կոմսությունում, որտեղ ժամանակին ապրել է Թոլքիենը, մեկ ք/մ- ի գինը։ Դրանից բացի, ռիելթորները հաշվի են առել նաեւ տան դիրքը՝ Բիլբոյի բույնը Հոբիթոնի բարեկագ թաղամասում է եղել։

Վուսթերշիրում այս տեսակի անշարժ գույքի մեկ ք/մ-ի գինը սկսում է 3185 դոլարից, այսպիսով, Բիլբո Բեգինսի բնի արժեքը կազմել է 1,33 մլն դոլար։



© NEWS.am STYLE