Լոնդոնյան շուկայի թյունոս վաճառողը հասնում է ռեպեր Psy -ին (տեսանյութ)

13:52   29 դեկտեմբերի, 2012

Queens Market լոնդոնյան շուկայում թյունոս վաճառող Շահիդ Նազիրը նշում է իր կյանքի ամենամեծ որսը։ Ճիշտ է, ոչ իրական, այլ՝ վիրտուալ։ Ինտերնետ օգտագործողները նրա թեթեւ ձեռքով երգում են պարզ ու մաստակի պես կպչուն մի երգ։

Շահիդ Նազիրին հաջողություն է բերել Queens Market լոնդոնյան հանրահայտ շուկայի իր աշխատանքային տեղից բջջային հեռախոսով ձայնագրված սիրողական տեսահոլովակը։ Դրանում ձուկ վաճառողը քթի տակ երգում է. «Տիկին, եկեք ինձ մոտ։ Ձուկ՝ ընդամենը մեկ ֆունտով։ Հրաշալի ձուկ է՝ թարմ։ Մեկ ֆունտ ստերլինգով», - գրում է ԵվրոԶԼՄ-ն։

Աշխարհը վերջապես ստացավ նորագույն պատմության կարեւորագույն հարցերից մեկի պատասխանը, որ ժամանակին տվել էին գերմանական «Սքութեր» խմբի երաժիշտները՝ «how much is the fish?» (որքա՞ն արժե ձուկը), - սարկազմով նշում է ՆՏՎ –ն։

Շուկայում նկարահանված տեսանյութի՝ մի քանի միլիոն դիտումով ինտերնետ համաճարակի չափերի հասնելուց հետո ոչ հարուստ պակիստանցուն առաջարկություն է արել Warner Bros. ստուդիան։ Շահիդ Նազիրը նկարահանվել է պրոֆեսիոնալ տեսահոլովակում եւ բռնել իր ոսկե ձկնիկը։

Այժմ բրիտանացի թյունոս վաճառողթ հավակնում է ամանորյա համար առաջին տեսահոլովակի կոչմանը եւ հեռանկարում սպառնում է YouTube – ի բացարձակ ռեկորդակիր, կորեացի ռեպեր Psy-ի կատարմամբ Gangnam Style ստեղծագործությանը։



© NEWS.am STYLE