Ինչպես սոխով ապուր պատրաստել

19:10   2 ապրիլի, 2015

Սոխով ապուրը ֆրանսիական խոհանոցին բնորոշ ուտեստներից մեկն է, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչպես է պետք այն պատրաստել։

Այսպիսով, երկու լիտր արգանակի (մսի կամ հավի) համար պահանջվում է 6 մեծ սոխ, աղ, սեւ աղացած պղպեղ, կանաչի (ըստ ճաշակի), բոքոն հաց եւ կարագ։

 Առաջին հերթին պետք է սոխը կտրատել մանր քառակուսու տեսքով, թավայի մեջ հալեցնել կարագը եւ մարմանդ կրակի վրա շոգեխաշել մանրացված սոխը. չպետք է մոռանալ նաեւ աղով եւ պղպեղով համեմելու մասին։ Երբ սոխը ոսկեգույն երանգ ստանա, թավայի մեջ պետք է մի քիչ արգանակ լցնել (այն պետք է տաք վիճակում լինի) եւ եփել եւս 5 րոպե։ Այնուհետեւ կաթսայի մեջ լցված արգանակի մեջ պետք է ավելացնել շոգեխաշած սոխը՝ համեմելով աղով եւ պղպեղով։ 10 րոպե անց հարկավոր է ստացված զանգվածի մեջ լցնել կտրատած կանաչին եւ անջատել կրակը։

Սովորաբար սոխով ապուրը մատուցում են բոված բոքոն հացի կտորներով (гренки)։ Հացի ամեն կտորի վրա նախընտրելի է քերած կամ մի կտոր պանիր դնել։

 

Աղբյուրը՝ Rezepti.ru



© NEWS.am STYLE