Հմայիչ Քեյթ Ափթոնի նոր ֆոտոշարքը՝ Express-ի համար

12:34   25 մարտի, 2015

Հմայիչ Քեյթ Ափթոնը նկարահանվել է Express բրենդի նոր ֆոտոշարքում։ 22-ամյա գեղեցկուհուն լուսանկարել է Մարիո Սորենտին։ Նկարահանումներն անցկացվել են Ֆլորիդայում։


Նշենք, որ մի քանի օր առաջ մոդելը դարձել է The Edit առցանց-ամսագրի հերոսուհին եւ իր կարծիքն արտահայտել սոցիալական կայքերի մասին։

«Կարծում եմ՝ այժմ սոցիալական կայքերը կատարյալ հիմարություն են դարձել։ Սկզբում ամեն ինչ հրաշալի էր, մտածում էի. «հիանալի է, կշփվեմ երկրպագուների հետ», սակայն հետո այն սպառեց իրեն։ Այժմ ավելի կարեւոր է, թե ինչպես ես առաջ շարժվում, ինչ ձեռքբերումներ ունես, ոչ թե հետաքրքիր անձնավորություն ես սոցիալական կայքերում»։



© NEWS.am STYLE