Ինչպես հասկանալ, թե որն է ձեր ամենակարեւոր ցանկությունը

22:14   1 ապրիլի, 2015

Դժվար է հասկանալ, թե որն է ձեր ամենամեծ ցանկությունը: Կյանքում երբեմն մենք այնքան ենք մտածում գումար աշխատելու մասին, որ ձգտում ենք հասնել միայն այն նպատակներին, որոնք անհրաժեշտ են եկամուտ ստանալու համար, ոչ թե նրանց, որոնք մենք իսկապես ցանկանում ենք:

Իսկ ուզում եք իմանալ, թե որն է ձեր ամենակարեւոր ցանկությունը, որին դուք իսկապես ձգտում եք հասնել: Առաջարկում ենք կիրառել հետեւյալ մի քանի վարժությունները՝ ձեր ամենակարեւոր նպատակին հասկանալու եւ դրանք իրականացնելու համար:

1. Վերցրեք թուղթ ու գրիչ եւ 1 - 100 հերթականությամբ ցուցակ կազմեք

2. Ժամանակաչափով 15 րոպե պահեք

3. Մինչեւ ժամանակի լրանալը հարկավոր է գրել ձեր բոլոր ցանկությունները՝ որքան հնարավոր է շատ: Սակայն պետք չէ նշել «Երանի ամբողջ աշխարհը իմ ձեռքերում լիներ»: Գրեք այն, ինչ իսկապես ցանկանում եք ստանալ. նոր զգե՞ստ եք ցանկանում, ուրեմն գրեք այդ մասին...

4. Ժամանակի լրանալուն պես հարկավոր է ընդծել ամենացանկալի 20 նպատակները:

5. «Լավագույն քսան ցանկություններից» այս անգամ ընդգծեք 10-ը:

6. Հաջորդ քայլը՝ լավագույն հնգյակը:

7. Հնգյակից՝ եռյակը:

8. Վերջին շրջանը՝ ընտրել ամենացանկալի նպատակը:

 

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE