System Of A Down-ը նոր ալբոմ է ձայնագրելու

12:04   26 մարտի, 2015

Հիանալի նորություն System Of A Down-ի երկրպագուների համար։ Խումբը հաստատել է, որ իրենց նոր ալբոմի աշխատանքները սկսված են։ Madcap Music Review-ին տված հարցազրույցի ժամանակ խմբի բաս-կիթառահար Շավո Օդադջյանը ասել է, որ System Of A Down խմբի անդամները սկսել են նոր երգեր ձայնագրել։

Նա հայտարարել է. «Մենք արդեն սկսել ենք մի քանի երգ ձայնագրել։ Դեռ չենք ցանկանում գաղտնիքները բացահայտել, բայց անպայման համատեղ աշխատելու ենք»։

Նշենք, որ System Of A Down-ն իր վերջին «Hypnotize» ալբոմը թողարկել է 2005թ-ին, որը բրիտանական Billboard 200 վարկանիշային աղյուսակում հայտնվել է 15-րդ տեղում։



© NEWS.am STYLE