Ռիհանա. «Ջենիֆեր Լոպեսը մայրիկ է, ում հետ ցանկանում ես սեքսով զբաղվել»

14:07   26 մարտի, 2015

Մի քանի օր առաջ Լոս Անջելեսում կայացել է «Տուն» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել Ջենիֆեր Լոպեսը՝ իր երկվորյակ երեխաների հետ, Ռիհանան, Ջիմ Փարսոնսը եւ այլոք։

Մենք այս միջոցառման մասին արդեն խոսել ենք, ինչպես նաեւ հրապարակել ենք Ռիհանայի լուսանկարները, սակայն չենք անդրադարձել վերջինիս՝ E! News-ին տված հարցազրույցին, որի ժամանակ երգչուհին հայտարարել է.

«Ջեյ Լոյի հետ շատ հաճելի է աշխատել։ Նա էներգիայով լի է եւ 20-ամյա աստղին բնորոշ եռանդ ունի։ Ֆիլմում նա իմ մայրիկն է։ Ջեյ Լոն այնքան քնքուշ ձայն ունի, որ դու միանգամից ընկղմվում ես աշխատանքի մեջ։ Լոպեսն ամենակրքոտ մայրիկն է աշխարհում, ում հետ ցանկանում ես սեքսով զբաղվել»։



© NEWS.am STYLE