19-ամյա Քենդալ Ջեները՝ Calvin Klein-ի գովազդային արշավի նոր դեմք

12:02   27 մարտի, 2015

Քիմ Քարդաշյանի քույրը՝19-ամյա Քենդալ Ջեները, դարձել է Calvin Klein-ի գովազդային արշավի նոր դեմքը։ Աղջիկը միկրոբլոգում կիսվել է իր տպավորություններով.

«Սա հրաշալի է։ Զիլ է։ Անկեղծ՝ սա իմ երազանք էր, քանի որ Calvin Klein-ի գովազդային բոլոր արշավները անմոռանալի են։ Անհավատալի է, որ ինձանից առաջ Calvin Klein-ի դեմքեր են դարձել Քեյթ Մոսը, Լարա Սթոունը եւ Քրիստի Թարլինգսթոնը։ Սա հիանալի բրենդ է, եւ ես շատ հուզված եմ»,- գրել է 19-ամյա Քենդալը։

#mycalvins հավաքածուն, որին բնորոշ է փողոցային ոճը, ներառում է սպորտային շապիկներ, ջինսե շորտեր, վերարկուներ եւ այլն։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE