Ինչպես նիհարել կանաչ թեյի օգնությամբ

20:13   4 ապրիլի, 2015

Կանաչ թեյը իր միզամուղ հատկությունների շնորհիվ կարելի է օգտագործել նաեւ նիհարելու ու ավելորդ կիլոգրամներից ազատվելու նպատակով։

Առաջարկում ենք մի միջոց՝ կանաչ թեյը նիհարելու նպատակով կիրառելու համար։

Կանաչ թեյով դիետա պահելը բավականին պարզ ու հեշտ է։10 օրվա ընթացքում պետք է օրական երկու լիտրից ոչ պակաս կանաչ թեյ խմել (առանց կամ շատ քիչ շաքարով)։ Ի դեպ, այս ընթացքում ուտեստների քանակը պետք չէ սահմանափակել, սակայն սննդակարգից հարկավոր է բացառել յուղալի կերակուրները, քաղցրեղենը եւ հացաբուլկեղենը։ Օրվա ընթացքում երկու լիտր կանաչ թեյը պետք է բաժանել հինգ-վեց համամասնության եւ խմել մինչեւ  երեկո. գիշերը խորհուրդ չի տրվում կանաչ թեյ խմել, քանի որ այն մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում։ Այս դիետայի օգնությամբ կարելի է ազատվել 2-3 կգ։

 

 

Աղբյուրը՝ Otvetin

 



© NEWS.am STYLE