Նորաձեւ են դառնում փարթամ կազմվածքով մոդելները

18:48   29 դեկտեմբերի, 2012

Մոդելների անորեքսիկ նիհարությունն ըստ երեույթին մնում է անցյալում։ Ըստ Новости@Mail.Ru -ի, հարթակներին շուտով կհայտնվեն փարթամ կազմվածքով մոդելները։ Այս մտքին են հանգել մասնագետները Լոնդոնի մոդայի ցուցադրության շաբաթին plus-size մոդելների մասնակցության մասին տեղեկությունից հետ։

Նորաձեւության պատմության մեջ առաջին անգամ Plus Size Fashion Weekend- ը տեղի կունենա 2013 թվականի փետրվարին։ Կանոնակարգի համաձայն դրան կմասնակցեն միայն փարթամ մարմնով մանեկենուհիները։ Ցուցադրության շրջանակում կարելի է ծանոթանալ հատուկ գեր կանանց համար պատրաստված հագուստին։ Դրանից բացի, Plus Size Fashion Weekend –ի շրջանակում կլինեն ոճաբանների վարպետության դասեր, փոփ-ափ խանութների հավաքածուների ցուցադրություն, ինչպես նաեւ plus-size շուկայի քննարկում այդ ոլորտի փորձագետների հետ։



© NEWS.am STYLE