Խնամված կնոջ կանոնները

22:12   7 ապրիլի, 2015

Գրավիչ արտաքին ունենալու համար ի վերուստ տված գեղեցկությունը բավարար չէ։ Գեղեցիկ է համարվում այն կինը, ով խնամված է, հետեւեւում է իրեն ու մարզվում է։

  1. Սրունքները մարզելու համար պետք է ձգումներ անել, իսկ ոտքերի համար՝ զբոսնել։
  2. Մկանները ճիշտ զարգացնելու համար հարկավոր է շաբաթական 2-3 անգամ մարզվել։
  3. Ամեն առավոտ պետք է 2 բաժակ ջուր կամ կիտրոնաջուր խմել։10 րոպե անց անհրաժեշտ է 2 գդալ ձիթապտղի յուղ օգտագործել։ Կարելի է նաեւ կանաչ խնձոր ուտել։
  4. 10-15 րոպե անց՝ նախաճաշ, որը պետք է հագեցնող լինի, որպեսզի «հուշի» օրգանիզմին, որ արթնանալու ժամն է։
  5. Նախաճաշից հետո 40 րոպե չպետք է ինչ-որ բան ուտել կամ խմել։ Սա դանդաղեցնում է մարսողական համակարգի աշխատանքը։
  6. Օրական պետք է սնվել 5 անգամ 3 ժամ ընդմիջումներով, նույն ժամերին։
  7. Հստակ սննդակարգ ու ռեժիմ է պետք սահմանել։
  8. Շոգեբաղնիքն ու սաունաները նիհարելու միջոց չեն. դրանք պարզապես ժամանակավոր ջրազրկում են օրգանզիմը։
  9. 6-ից հետո ոչինչ չուտել. սա օրենք է։
  10. Ժամը16-ից հետո միայն բանջարեղենային սնունդ։ Օրվա երկրորդ կեսին ածխաջրերով հարուստ սնունդը վերածվում է ավելորդ ճարպի։  
  11. Կոնտրաստային լոգանքներ ընդունեք։
  12. Սնունդը կուլ տալուց առաջ պետք է լավ ծամել։ Գիտեք, թե ինչու են ոմանք բավականին շատ ուտում, բայց չեն գիրանում։ Որովհետեւ նրանք ուտելիս չեն շտապում եւ երկար ծամում են։
  13. Հագեցվածության զգացումը ուղեղը «հասկանում է» ուտելուց 20 րոպե անց։ Ուստի, պետք է դանդաղ ուտել։
  14. Պատկերացրեք, որ հաց ուտելիս ձեր առաջ հակառակ սեռի ներկայացուցիչ է նստած եւ դուք պետք է ուտեք հանգիստ, հանդարտ, առանց շտապելու եւ բոլոր կանոններով։  
  15. Ցանկանում եք հավելյալ սնվել, դրանից խուսափելու համար հարկավոր է 20 անգամ կքանստել եւ 50 ցատկ կատարել։
  16. Փորձեք 5 րոպեն մեկ անգամ վարժություն անել՝ հատկապես համակարգչի առաջ աշխատելիս։
  17. Սպորտը օգնում է մոռանալ քաղցի մասին։
  18. Ժամը մեկ անգամ ջուր խմեք. կարող եք անգամ կիտրոն կամ անանուխ ավելացնել։
  19. Սուրճը, ալկոհոլը, գազավորված ջուրը, արագ սնունդը, չիպսերն ու մայոնեզը ձեր ամենամեծ թշնամիներն են։
  20. Ընկուզեղենն ու կարագը օգտակար են, բայց քիչ քանակությամբ։ Դրանք շատ կալորիա են պարունակում. օրական 8 ընկույզը բավարար է։
  21. Տապակած կարտոֆիլը արգելված է։ Կարելի է կարտոֆիլի խյուս ուտել։
  22. Սեւ եւ սպիտակ հացերը նույն քանակությամբ կալորիա են պարունակում։ Ուստի, կամ պետք է հաց չուտել, կամ տարեկանի ալյուրով պատրաստվածները գնել։
  23.  Թեյը պետք է խմել առանց շաքարի։ Շաքարի փոխարեն կարելի է մեղր օգտագործել։
  24. Օրական 2 բաժակ կանաչ թեյը կհանգստացնի օրգանիզմը։

 

Աղբյուրը՝ marmeladka.me



© NEWS.am STYLE