Kids' Choice Awards-2015. Անջելինա Ջոլի՝ «Լավագույն բացասական կերպար»

11:37   30 մարտի, 2015

Լոս Անջելեսում կայացել է Nickelodeon հեռուստաալիքի 28-րդ մրցանակաբաշխությունը՝ Kids' Choice Awards-2015-ը, որի հաղթողներին ընտրում են երեխաներն ու դեռահասները։

Այս անգամ միջոցառման հաղորդավարներն է եղել Նիք Ջոնսը, ով նաեւ արժանացել է «լավագույն երգիչ» մրցանակին։

Անջելինա Ջոլին, ով միջոցառմանը ներկայացել էր իր 10-ամյա դուստր՝ Զախարայի եւ 8-ամյա Շայլոյի հետ, ստացել  է «Լավագույն բացասական կերպար» մրցանակը «Մալեֆիսենտա» ֆիլմի հեքիաթում մամնավորած կերպարի համար։

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաեւ Ջենիֆեր Լոպեսը, Նիք Քենոնը, Քրիս Ռոքը, Քրիս Փրեթը եւ Ջեյմի Ֆոքսը։

Ջենիֆեր Լոպես

Նիք Քենոն եւ Քրիս Ռոք

Kids' Choice Awards-2015-ի հիմնական անվանակարգերն ու հաղթողները՝

Ամենասիրելի ֆիլմ՝ «Քաղցած խաղեր. Մաս 1» 

Ամենասիրելի կինոդերասան՝ Բեն Սթիլեր

Ամենասիրելի կինոդերասանուհի՝ Էմմա Սթոուն

Ամենասիրելի մուլտֆիլմ՝ «Հերոսների քաղաքը»

Ամենասիրելի աքշն ֆիլմերի դերասան՝ Լիամ Հեմսվորթ

Ամենասիրելի աքշն ֆիլմերի դերասանուհի՝ Ջենիֆոր Լոուրենս

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Reuters, PA, Splash, WireImage, Getty, AP

 



© NEWS.am STYLE