Ինչպես օգտագործել կտավատի սերմերը

19:19   6 ապրիլի, 2015

Եթե որոշել եք ճիշտ սննդակարգի անցնել, նիհարել եւ առողջ ապրելակերպ սկսել, ուրեմն պետք է օգտագործել կտավատի սերմեր։ Շատ դիետոլոգներ կարծում են, որ կտավատի սերմերը նախընտրելի են, քան կտավատի յուղը, քանի որ սերմերն ավելի հարուստ են օգտակար նյութերով։

Դեռեւս վաղուց կտավատի սերմերը օգտագործել են որպես վիտամիններ А, В, Е-ի, հակաօքսիդանտների, ճարպաթթուների եւ հանքային աղերի աղբյուր։ Սակայն այս բոլոր օգտակար նյութերը պահպանվում են ճիշտ օգտագործման դեպքում։

Կտավատի սերմերը կարելի է լցնել առօրյա կերակուրների՝ հատկապես հացաբուլկեղենի, յոգուրտի, մածունի եւ շիլաների մեջ. օրական պետք է օգտագործել 5գ.։ Ի դեպ, վերջերս Կանադայում մի նախագիծ է մշակվել, համաձայն որի՝ հացաբուլկեղենի մեջ պետք է կտավատի սերմեր օգտագործել (մինչեւ 12%)։

Սակայն կտավատի սերմերով հաճախ թուրմեր են պատրաստում, որոնք նախընտրելի է ըմպել թարմ վիճակում։

Դրա համար անհրաժեշտ է մեկ թեյի գդալ սերմը մանրացնել սրճաղացի մեջ եւ ավելացնել մեկ բաժակ եռացրած ջրի մեջ։ Այնուհետեւ պետք է թողնել, որ փոքր-ինչ սառչի եւ խմել։

Բացի այդ, կարելի է մեկ թեյի գդալ սերմը լցնել երկու բաժակ ջրի մեջ, լուծույթը լցնել թերմոսի մեջ եւ թողնել ամբողջ գիշեր։ Այս դեպքում թուրմը (100մլ.) հարկավոր է ըմպել ուտելուց առաջ։

Կարելի է նաեւ պատրաստել հետեւյալ թուրմը։Մեկ ճաշի գդալ սերմը անհրաժեշտ է լցնել եռացրած ջրի մեջ եւ եփել մարմանդ կրակի վրա՝ տարայի կափարիչը փակ վիճակում։ Այն օգտագործվում է նախորդ բաղադրատոմսի նման։

Նշենք, որ պատրաստման որ մեթոդն էլ ընտրեք, միեւնույնն է, սերմերի օգտակար հատկանիշները մի քանի օր անց կթողնեն իրենց դրական ազդեցությունը։

 

Աղբյուրը՝ Progulshica.ru



© NEWS.am STYLE